Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, երբ մարդիկ ամեն օր սպասում են, որ հաջորդ քաղաքական հետապնդման ենթարկվողը կարող են լինել իրենք:
Վարդանյանի խոսքով՝ իշխանությունները նախ ստեղծել են վախի մթնոլորտ, ապա դրա միջոցով փորձել մեկուսացնել քաղաքական և հասարակական գործիչներին։
«Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:
Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Վարդանյանը։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին՝ պատգամավորը նշել է, որ այն մեծ հանրային արձագանք է ստացել՝ հաշվի առնելով իրավապահների գործողությունները։
Նրա խոսքով՝ հատկապես քննարկման առարկա են դարձել Ծառուկյանի առանձնատանը իրականացված երկարատև խուզարկությունը, ինչպես նաև նրան բերման ենթարկելու հանգամանքները։
Վարդանյանը պնդել է, որ այս դեպքը չի կարելի դիտարկել միայն որպես քրեական հետապնդում՝ այն որակելով նաև որպես «հաշվեհարդար»։
Նշենք, որ Էլինար Վարդանյանի հայտարարությունները նրա քաղաքական գնահատականներն են։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...