Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Panorama.am
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստան–Հայաստան սահմանի վրացական անցակետում լարված իրավիճակ էր ստեղծվել։
Ականատես Նունեն Ավետիսյանը, որ մեկ շաբաթ առաջ մեկնել էր Քոբուլեթի երեխայի հետ, պարի մանկական փառատոնին մասնակցելու համար, Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հարյուրավոր մարդիկ գտնվում էին ապակեպատ, անօդ տարածքում։ Նրա խոսքով, մի քանի ավտոբուսով վերադառնում էին տարբեր փառատոների, համերգների մասնակից երեխաները, ծնողներն ու ուսուցիչները։
Հոգնածություն, լաց, հրմշտոց, նյարդային ու կիսաքուն վիճակ, գոռգոռոցներ. այսպես է նկարագրում իրավիճակը ծնողը, որտեղ ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ սպասել։ Նրա խոսքով, վրացի սահմանապահները գործել են շատ դանդաղ, ինչի հետևանքով էլ ստեղծվել է այդ վիճակը։
«Երբ մեկ շաբաթ առաջ պետք է հատեինք սահմանը՝ անցնելու Վրաստան, հայկական անցակետում ասեցին, որ սպասենք ավտոբուսների մեջ, իմ կարծիքով, որ հերթ չառաջանա, բացի այդ էլ ավտոբուսների մեջ օդորակիչներ կան։ Իսկ վերադարձին բոլորն իջան ավտոբուսներից, մեքենաներից։ Կարծես հերթն առաջ չէր շարժվում, սանտիմետր-սանտիմետր էինք առաջ գնում, քնատ երեխաները լացում էին հոգնածությունից, շոգից, երկու երեխա ուշագնաց եղավ, հետո դուրս եկա, տեսա շտապ օգնության մեքենաներ են կանգնած»,-իրավիճակը ներկայացնում է Նունեն։
Քաղաքացիներին սպասարկել է չորս պատուհան, բայց շատ դանդաղ, չեն եղել կարգ ու կանոնը հսկող աշխատակիցներ։
Ծնողի խոսքով, հայկական կողմում էլ մարդկանց սպասարկում էր չորս պատուհան, բայց այստեղ սահմանապահներն աշխատում էին շատ արագ, ինչի հետևանքով անհամեմատ քիչ են մնացել անցակետում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...