Հնդկաստանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ զnhվել է 39 մարդ
Հնդկաստանի հարավում գտնվող Կարուր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NDTV-ին։
Հրմշտոցը տեղի է ունեցել հայտնի դերասան և քաղաքական գործիչ Վիջայի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիջայի կուսակցության՝ TVK-ի երկու առաջնորդի մեղադրանք է առաջադրվել։
Թամիլ Նադու նահանգի կառավարությունը հայտնել է հանրահավաքի կանոնակարգի խախտման մասին։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ կազմակերպիչները չեն կարողացել ջուր և սնունդ տրամադրել հազարավոր մասնակիցներին։ Մարդիկ Վիջային սպասել են ավելի քան յոթ ժամ։ Արդյունքում, ոմանք սկսել են կորցնել գիտակցությունը և ընկնել, ինչը հանգեցրել է հրմշտոցի։ Վիջայի ելույթի ժամանակ լույսերը հանկարծակի անջատվել են, ինչը խուճապ է առաջացրել ամբոխի մեջ։
Շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել դեպքի վայր։ Հրմշտոցից հետո Վիջայը չեղարկել է հանրահավաքը։ Նրա կուսակցությունը պնդում է, որ միջոցառման ընթացքում պահպանվել են բոլոր անհրաժեշտ կանոնները և ոստիկանության հրահանգները։
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է «Ավելուկի փառատոն»-ին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագ...
Պետք է տարանջատել գերիների վերադարձը հորս սպանողի ազատազրկումից․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
Նախորդ դատական նիստից հետո Վերաքննիչ դատարան բողոքարկում ենք ներկայացրել, քանի որ հորս սպանողին 20 տարի ազատազրկելը մեզ...
Աշխարհի ամենաշատ հսկվող քաղաքները
Չնայած անձնական կյանքի խախտման և համատարած տեսահսկման հնարավոր չարաշահումների շուրջ աճող մտահոգություններին՝ որոշ քաղաքն...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...