«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ․ Սիմոնյան
Մեր ընդդիմադիր գործիչները կամ աշխարհում յուրաքանչյոր ոք, ով ասում է ոչ թե TRIPP-ի մասին կամ Թրամփի ուղի, այլ օգտագործում է միջանցք տերմինը, դա երկու պրոբլեմատիկ իմաստ է իր մեջ պարունակում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Յուրաքանչյուր մարդ Հայաստանում կամ աշխարհում, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք, առաջինը դա անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ: Երկրորդը, այդ մարդն իր լեզվամտածողության մեջ չի խոսում խաղաղության մասին, խոսում է պատերազմի իրավիճակում միջանկյալ լուծման մասին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:
«Դուք պետք է նկատեք, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի խոսույթն է փոխվել, հոխորտանքներից, վիրավորանքներից, ատելության խոսքից, ինչ-որ չափ այդ խոսակցությունը վերաձևակերպվել է և իրենք էլ են խոսում արդեն խաղաղությունից: Եթե ժամանակին դուք մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ինչի՞ եք մենակ դուք խոսում, ինչի իրենք չեն ասում և այլն, ապա հիմա կարող եք տեսնել, որ իրենք էլ են ասում»,- նշել է Սիմոնյանը։
Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահն ամբիոնից էլի օկուպանտ է մեզ ասում, նա արձագանքել է․
«Մենք էլ իրենց ենք օկուպանտ ասում, մենք էլ ենք իրենց համար օկուպանտ»,- շեշտել է ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևը հնարավորություն ունի դիտարկել Պուտինի առաջարկը և դադարեցնել պատերազմը. Պեսկով
Կիևը իրական հնարավորություն ունի դիտարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր հայտարարած խաղաղության նախաձեռնութ...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։«Ես Կիևում եմ հիմա, ավելի քան երբևէ, մենք հաստատապե...
Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է՞ խնդրել. Պեսկովը մեկնաբանում է
Ռուսաստանն ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու անկախ ներուժ և օգնություն չի խնդրել Չինաստանից,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...