Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել․ Իրանի դեսպան
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթում սկզբնական շրջանում կային անհասկանալի կետեր, որոնք հետագա երկկողմ հանդիպումների և զրույցների արդյունքում հիմնականում հարթվել են։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ինչը Թեհրանը մշտապես աջակցել և ողջունել է:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն այն է, ինչին մենք միշտ աջակցել ենք և այժմ ևս ողջունում ենք»,- ընդգծել է Սոբհանին։
Նրա խոսքով՝ հայտարարության մեջ հստակ ամրագրված են հինգ սկզբունք՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձության սկզբունք, իրավազորություն և սահմանների անխախտելիություն։
Միաժամանակ դեսպանը հավելեց, որ կան մանրամասներ, որոնց շուրջ քննարկումներ դեռ չեն իրականացվել:
«Կան անհասկանալի պահեր էլ որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ չի ձեռնարկի որևէ քայլ, որը չի բխի երկու երկրների շահերից։ Երևանի ու Բաքվի ղեկավարները սերտ կապի մեջ են և ունեն փոխըմբռնում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը կձգտի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը Պուտինի հետ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը կձգտի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը Պուտինի հետ Ալյասկայո...
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
Կադիրովը հայտարարել է նոր քաղաքի ազատագրման մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Լուգանսկի շրջանի Ռուբիժնե քաղաքի ազատագրման մասին։ Այս մասին նա գրել է Tel...
Հաջիևը՝ Հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել...