Նեթանյահուն՝ Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնի Սիրիայի հետ այնպիսի գործարքի, որը չի երաշխավորում Սիրիայի դրուզ փոքրամասնության անվտանգությունը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիան ցանկանում է խուսափել Իսրայելի հետ պատերազմից, քանի որ նրան խաղաղություն է անհրաժեշտ երկրի վերակառուցման գործընթացը շարունակելու համար։ Նա հայտարարել է, որ երկու հարևան երկրները կարող են համաձայնության գալ անվտանգության կարգավորումների շուրջ, բայց «ցանկացած պարագայում Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից»։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը նոր կործանիչ է ներկայացրել
Չինաստանը ներկայացրել է անօդաչու թռչող սարք, որը կարող է մինչև 100 միավոր փոքր դրոններ արձակել։ Թռիչքի հեռահարությո...
Մելոնին արձագանքել է Թրամփի աղմկահարույց հայտարարությանը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն...
Բողոք՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցի վերաբերյալ
Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։...
Վահե Գրիգորանը կփակի Ֆեյսբուքի էջը
Փաստաբան Վահե Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատ...