Չեմ թողնի «Իսրայելի սրտում» պետություն ստեղծել․ Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա պաղեստինյան պետության ստեղծումը: Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում և Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Ես գնում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա և Վաշինգտոն։ ՄԱԿ-ում ես կասեմ մեր ճշմարտությունը՝ Իսրայելի քաղաքացիների ճշմարտությունը, Իսրայելի զինվորների ճշմարտությունը, մեր պետության ճշմարտությունը։ Ես կդատապարտեմ այն առաջնորդներին, ովքեր մարդասպաններին, բռնաբարողներին և երեխաներին այրողներին դատապարտելու փոխարեն ցանկանում են իրենց համար պետություն ստեղծել Իսրայելի սրտում։ Սա տեղի չի ունենա։
Վաշինգտոնում ես չորրորդ անգամ կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ և նրա հետ կքննարկեմ մեր հաղթանակների շնորհիվ բացված հսկայական հնարավորությունները, ինչպես նաև պատերազմի նպատակներին հասնելու անհրաժեշտությունը՝ մեր բոլոր պատանդներին Գազայի հատվածից վերադարձնելու և Համասին հաղթելու միջոցով», - հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարեցին Պաղեստին պետությունը ճանաչելու մասին: Ավելին, սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան նույնպես ճանաչեցին Պաղեստինը: Նրանց հայտարարությունների համաձայն, «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին հավատարմությունը խաղաղության և անվտանգության բանալին է ինչպես պաղեստինցի, այնպես էլ իսրայելցի ժողովուրդների համար:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ինքնաբացարկ կներկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոն...
«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է՝ ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Հետևյալ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ մասամբ արգելվեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասամբ սահմանափակել է յոթ երկրների, այդ թվում՝ Կուբայի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացին...
Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է․ Ոսկանյան
Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկա...