2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն գրեթե 16%-ով. կառավարությունը հաստատեց բյուջեի նախագիծը
Կառավարության նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ բյուջեն համահունչ է կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ներառում է սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական և ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություններ։
2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն գրեթե 16%-ով:
Կառավարության կայքում հրապարակված պետական բյուջեի նախագծում նշվում է, որ 2026 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն 560 միլիարդ 98 միլիոն դրամ (ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում):
Պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը հատկացվում է 563 միլիարդ 127 միլիոն դրամ։ Նկատենք, որ 2025 թվականին ՀՀ-ն 20%-ով ավելացրել էր ռազմական ծախսերը՝ հասցնելով 664 միլիարդ դրամի։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի։
«2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի, կամ ընդհանրապես չի լինի։ Սա տրամաբանական է։ Իհարկե, մենք կշարունակենք օպերատիվ կերպով վերլուծել իրավիճակը», - ասել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեզ Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ, հայտնում է TACC-ը: «Մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին Երևանում քաղաքացիները քայլերթ են իրականացնում
Քաղաքացիները հասնելով ԵՊՀ ողջունեցին դասադուլավորներին ու շարունակեցին անհնազանդության ակցիաները քայլերթով: Ոստիկանական...
Նաիրա Զոհրաբյանը կդիմի ՄԻԵԴ, որ ապացուցի ինքը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքնե...
Գևորգ Պետրոսյանը հրապարակել է իր կորոնավիրուսային թեստի պատասխանը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի թեստի պատասխանը,...