
Նեթանյահուն՝ Իրանում ռազմական գործողություններ վերսկսելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հաջորդ տարվա ընթացքում անվտանգության ոլորտում պատմական հաջողությունների հասնելու երկրի ծրագրերի մասին, այս մասին հաղորդում է վարչապետի գրասենյակը։
«Մենք մղում ենք մի մարտ, որում հաղթում ենք մեր թշնամիներին, և մենք պետք է ոչնչացնենք իրանական առանցքը. դա մեր ուժերի սահմաններում է: Սա մեր նպատակն է գալիք տարում, որը կարող է պատմական լինել Իսրայելի անվտանգության համար»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը վճռական է բոլոր ճակատներում հաղթանակներ գրանցելու հարցում և հույսը դնում է տարածաշրջանում խաղաղության վրա։
«Մենք հասնելու ենք մեր բոլոր ռազմական նպատակներին՝ ոչ միայն Գազայի հատվածում, ոչ միայն Համասի ոչնչացումն ավարտելու և մեր պատանդներին ազատելու, այլև այլ տարածքներում՝ անվտանգության, հաղթանակի և նաև խաղաղության հնարավորություններ ստեղծելու համար», - նշել է նա։
«Իրանական առանցք» ասելով Իսրայելի իշխանությունները նկատի ունեն Իրանը և նրա դաշնակիցներին Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ արմատական պաղեստինյան շարժումները՝ Համասը և Իսլամական Ջիհադը, Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, Եմենում հութի ապստամբներ «Անսար Ալլահը» և Սիրիայում ու Իրաքում իրանամետ շիական խմբավորումները։