«Արա Մխիթարյանն էսօր կռիվ է տալիս իր կյանքի համար»․ փոխգնդապետի ընկերները ակցիա են անում
Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել փոխգնդապետին ծեծողներին։
«Վայոց ձորի մարզպետն իր կլաններով ինչքան ուժ ունի փորձում է առաջինն իր մասնակցությունը դուրս բերի այդտեղից, երկրորդը՝ մեղավորությունը բարդի սպայի վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետի ընկերներից մեկը։
Նրանք պահանջում են այս հարցում արդար քննություն։
«Արա Մխիթարյանն էսօր կռիվ է տալիս իր կյանքի համար, նրա ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է, Աստված չանի, որ նա մահանա», - ասաց ընկերը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...