Երևանում ռուս կնոջ հասցեին հայհոյանքներ հնչեցրած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ
Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց մի օտարերկրացի․ մայրաքաղաքի Իսահակյան փողոցում մի երիտասարդ վիճաբանել է իր հետ և հայհոյանքներ հնչեցրել։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Դիլիջան քաղաքի 32-ամյա մի բնակիչ։
Սեպտեմբերի 16-ին երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում պետք է ուժեղացվի. ՄԻՊ
Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի շրջանակում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին...
Մասնակցե՛ք ընտրություններին. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Հ...
Արցախում ռեկորդային գնաճ է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սա...
ՌԴ-ի գործողությունները կարելի է քննադատել, բայց չընդունել, որ հսկայական ջանքեր է գործադրում, անարդար է. Կոպիրկին
Զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համ...