Երևանի և Բաքվի անդամակցության հարցը չի ձգձգվում. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար
Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։ Այս մասին ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։
«Նոր անդամ-պետությունների ընդունման ընթացակարգը հստակ սահմանված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել։ Յուրաքանչյուր դիմում ուշադիր և մանրակրկիտ կերպով վերանայվում է անհատական հիմունքներով։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, սակայն դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։
Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հարցը ոչ թե հայտերի դիտարկման արագությունն է, այլ այն, որ այդ գործընթացը կանգ չի առնում: «ՇՀԿ-ում արագ որոշումներ չեն ընդունում»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. 2 տերմին էլ կա՝ չեմ ասում». Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղա...
ԱՄՆ-ից` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև հանդիպման մասին
Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, հաղորդում է TURAN գործակալո...
«Սրբազան» շարժումը մատաղ արվեց Սերժ Սարգսյանի տանը». Մարուքյանը` շարժման մասին
Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադ...
Հայաստանի հետ սահմանի ճշգրտման հարցը պետք է լուծվի. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային հարցերը լո...