«Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. 2 տերմին էլ կա՝ չեմ ասում». Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հարցին:
«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008թ. ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...