Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ․ նա ատում է այդ անկախությունը, որովհետև ուրիշներն են այն բերել․ Լևոն Տեր-Պետրոսյան
Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։ Այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն․
Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.
— «Արցախը Հայաստան է և վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին և ջախջախիչ պարտություն կրես.
— Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը.
— Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տաս հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես.
— Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին և ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում.
— Քո հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսևորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան.
— Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես և ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգևել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա.
— Ինչևիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն.
— Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի և Մելիք Ֆրանգյուլի կողքին»,- գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պե՛տք չի պարզել եւ զեկուցել, պետք է գնա՛լ և լուծե՛լ հարցը. Փաշինյանը նկատողություն արեց նիստի ժամանակ
Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան, գույքի գրանցման հետ եւ մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել...
Իշխանությունը հերթական փորձության կենթարկվի Արցախի հարցով․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավակ...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Նեթանյահուն հայտնել է, թե երբվանից չի խոսել Բայդենի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հ...