Պուտինի շնորհավորական՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով:


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։


Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։


Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։


ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։


Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին։


Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Քաղաքականություն