Պատահարներ
Կրակոցներ են հնչել Երևանի Լենինգրադյան փողոցում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լենինգրադյան փողոցում։
Լենինգրադյան փողոցի հայտնի «պոչտայի շենքի» մոտ ականատեսները լսել են կրակոցի ձայներ։ Տարածքը անմիջապես փակվել է ոստիկանության կողմից, իսկ ամբողջ ճանապարհահատվածը այս պահին արգելափակված է։ Այս մասին հայտնում է ArmLur-ը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ըստ ստացված ահազանգի՝ Հասրաթյան փողոցում լսվել են կրակոցի ձայներ։ Այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ ահազանգեր չկան։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0