Հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում․ Ալեքսանյանը ՔՊ վարչության ընտրությունների մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը։
«ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։
Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։
Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»,-նշել է նա։
Ավելի վաղ կուսակցությունից հայտնել են, որ ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս, նախատեսված կարգով, նախնական արդյունքներն արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա
Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրահանձնաժողովի նախագահն ու Ժոզեպ Բորելը ժամանել են Բուչա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ժոզեպ Բորելը ժամանել են Բուչա։ Այս մասին հայտնում է Ունիան թելեգրամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՛չ»․ Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունենալու մասին
«Ո՛չ»․ Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունենալու մասին Քիչ առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը...
Հրատապ օգնություն՝ Հայաստանում գտնվող՝ հակամարտությունից տուժած մարդկանց
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել`օգնելու Հայաստանում Լեռնայի...