Քաղաքականություն
Կատարը պահանջել է Իսրայելից ներողություն խնդրել Դոհայի վրա հարձակման համար
Կատարը պահանջել է Իսրայելից ներողություն խնդրել Դոհայի հարձակման համար՝ Գազայի հրադադարի բանակցություններում միջնորդությանը վերադառնալու համար։ Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հայտնում է, որ Կատարի իշխանությունները մի շարք պայմաններ են ներկայացրել՝ փոխհատուցում իսրայելական հարվածների ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին և խոստում՝ ապագայում չխախտել Կատարի ինքնիշխանությունը։
Ըստ աղբյուրների, այս պայմանները Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Դերմերին փոխանցվել են Թրամփի հատուկ դեսպանորդ Վիթքոֆի միջոցով։ Վերջինս նաև հաղորդվում է, որ այսօր հանդիպելու է Կատարի վարչապետ ալ-Թանիի հետ՝ քննարկելու «Իսրայելի և Կատարի միջև ճգնաժամը դադարեցնելու փորձը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար․ Բաուեր
Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ofelya
Պարո՛ն Ղազարյան, բանակի քե՞ֆ ա, ա՛յ տնաշեն. Ղալումյանը ընդդիմադիր պատգամավորին
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերներն ազատվում են հարկերից
WRed