Քաղաքականություն

Ուկրաինան ստիպված կլինի բացել իր սահմանները Ասիայից եկած միգրանտների համար․ Կուլեբան

Marine 576 դիտում
Ուկրաինան ստիպված կլինի բացել իր սահմանները Ասիայից եկած միգրանտների համար․ Կուլեբան

Ուկրաինան ստիպված կլինի բացել իր սահմանները Ասիայից եկած միգրանտների համար։ Այս մասին հայտարարել է նախկին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։


Երիտասարդների զանգվածային արտագաղթի և ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառով Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի բացել իր սահմանները Ասիայից եկած միգրանտների համար։ 


Նրա խոսքով՝ 18-22 տարեկան ուկրաինացի երիտասարդների զանգվածային արտագաղթը կհանգեցնի երկրի համար ծանր հետևանքների։ Կուլեբան ենթադրել է, որ Ուկրաինան ռիսկի է դիմում մնալու հիմնականում տարեց բնակչությամբ։


Ենթադրվում է, որ Կուլեբան ինքը շտապ լքել է երկիրը, այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը հրամանագիր է հրապարակել, որն արգելում է նախկին դիվանագետներին լքել երկիրը։ Այս մասին էլ հայտնում է ՌԻԱ Նովստին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250