Հզոր երկրաշարժ՝ Ռուսաստանում
Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 125 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։
Հավելենք` Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հայտարարել է Կամչատկայի արևելյան ափին ցունամիի վտանգի մասին։
«Թերակղզու արևելյան ափին հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Հանրությանը տեղեկացնում են», - գրել է Սոլոդովը։
Նա հավելել է, որ բոլոր ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Վնասների մասին հաղորդագրություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է դուրս չգալ փողոց. նոր կադրեր հեղեված Թբիլիսիից
Վրաստանի մայրաքաղաքում տեղատարափը անձրևները հեղեղել են ոչ միայն փողոցները, այլև բնակելի շենքերը։ Նշվում է, որ հեղեղվել ե...
70 ուղևորներով լաստանավ է խորտակվել
Ֆիլիպինների Լուսոն կղզու մոտ խորտակվել է լաստանավ, որում եղել է 70 ուղևոր։ Այս մասին այսօր հայտնել են տեղական լրատվամիջո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արկանզասում կայծակը հարվածել է ինքնաթիռի պոչին
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում կայծակը հարվածել է ինքնաթիռի պոչին, երբ այն սպասելիս է եղել փոթորկի ժամանակ ամպրոպի ավարտին, որ...