ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը
Նախնական հաշվարկներով՝ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ներկայացրեց նախնական հաշվարկի արդյունքները։
«Էլեկտրոնային հաշվարկի արդյունքների համաձայն` Փաշինյանը ստացել է 758 ձայն»,– հայտարարեց Ավետյանը, մինչդեռ էկրանին ցուցադրված տվյալներում ներկայացված էր 826 թիվը։
Նա նշեց` բողոքարկման հայտերը պետք է ներկայացվեն 24 ժամվա ընթացքում։ Եթե բողոքարկում չլինի, ձեռքով վերահաշվարկած տվյալները կլինեն վերջնական։
Հիշեցնենք` այսօր Երևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որին հաջորդեց կուսակցության վարչության ընտրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանի հայտարարությունը` դատարանում
«Իրավական համակարգի ապօրինություններն ուղղված են իմ, մեր թիմի դեմ, որ կանգնեցնեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ե...
Զելենսկուն ներկայացվել է զենքի ցանկ, որը կարող է արագացնել պատերազմի ավարտը
«Մեզ դեռ անհրաժեշտ է 150-200 տանկ, մոտ 300 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային համակարգ, 50-70 ...
Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից. պատճառը հայտնի է
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է «Իմ քայլը» արձագանքում Դավիթ Սանասարյան-Արսեն Թորոսյան վեճին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչ դիրքորոշում ունեն «Իմ քայլ»-ում Դավիթ Սանասարյան-Արսեն Թորոսյան վեճի վ...