Հայաստանը շատ բան է արել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված․ Կոս

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ճակատագիրը, իր ուղին, իր համայնքը և իր գործընկերներին։ Եվ Հայաստանը վերջերս շատ բան է արել, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։


«Իհարկե, դուք գիտեք, որ կա տարբերություն ռուսական և եվրոպական մոտեցումների միջև։ Եվրոպական մոտեցումն այն է, որ մենք ուզում ենք տեսնել ձեր տնտեսությունը ուժեղ։ Մենք ուզում ենք տեսնել ձեր հասարակությունը ուժեղ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա ուժեղ և դիմացկուն ինստիտուտներ, որոնք կարող են պաշտպանել ժողովրդավարությունը, ազատ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը։ Մյուս կողմից, մենք ունենք մի հայեցակարգ, որը, և սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք միայն այստեղ՝ Հայաստանում։ Մենք տեսնում ենք այս ռուսական հայեցակարգը ամենուր, և ես կասեի, որ կա մի տեսակ մրցակցություն եվրոպական և ռուսական կենսակերպի միջև։


Ռուսաստանը չի ցանկանում, որ երկրները լինեն տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական կամ անկախ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ դեպքում դա անհնար է վերահսկել։ Եվ վերադառնալով ձեր հարցին, թե ինչ ենք մենք պատրաստ անել, մենք ուզում ենք ամրապնդել ձեր տնտեսական և սոցիալական դիմացկունությունը», - նշել է եվրահանձնակատարը։

Քաղաքականություն