Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 34-րդ տարեդարձը
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 34-րդ տարեդարձը: 34 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:
Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։Արդեն ավելի քան 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը և օրենքները:
Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր ր և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը պատկանում է Բարսեղ Կանաչյանին: 2025-ին կատարվել է օրհներգի նոր խմբագրություն։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ երկրներ մարդկանց ուղեղները լվանում են. դուք եք սկսել պատերազմը, ոչ թե մենք. Պուտին
Ռուսաստանը չի սկսել պատերազմը Ուկրաինայում: Մենք անում ենք ամեն ինչ, այն դադարեցնելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի...
Շվեդիան այսօրվանից կմիանա ՆԱՏՕ-ին
Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին և կդառնա դաշինքի 32-րդ անդամը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել եւ գնալ տուն». Ռոբերտ Քոչարյանը՝ աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի...
Դու գործընկեր չես, այլ բեռ ես. Ռոբերտ Քոչարյան
Եթե չունես ուժեղ առաջնորդ ու բանակ, դու գործընկեր չես, այլ բեռ ես: Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը:«Հայաստան» դաշին...