Թուրքիան կարող է ստանալ հարյուրավոր նոր ինքնաթիռներ

 Boeing-ը և Lockheed Martin-ը պատրաստվում են Թուրքիայից ստանալ խոշոր ինքնաթիռների պատվերներ արդեն հաջորդ շաբաթ, որոնց համաձայն գործարքները կարող են ներառել մինչև 250 առևտրային ինքնաթիռ Turkish Airlines-ի համար և լրացուցիչ F-16 կործանիչներ։ Հաղորդում է Bloomberg-ը։


Այս վաճառքները կարող են նաև օգնել լուծել երկարատև վեճը Թուրքիային F-35 ծրագրից բացառելու վերաբերյալ՝ ռուսական S-400 համակարգը գնելուց հետո։


ԱՄՆ նախագահ ոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ առևտրային և պաշտպանական գործարքներ քննարկելու համար։


Բանակցությունները ներառում են 40 F-35 կործանիչ, 40 F-16 Viper, զինամթերք և Boeing ինքնաթիռներ, չնայած գնագոյացման և վերջնական պայմանների շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում։

Քաղաքականություն