
ՔՊ վարչության ընտրությանը պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել․ ArmLur

ՔՊ վարչության ընտրության հաշվարկի վերջին փուլում հանկարծակի պարզվել է, որ ընտրական գործընթացին ներգրավված քպ-ական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել։ Հայտնում է ArmLur-ը։
Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվում են։
Քիչ առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարություն տրածեց, որ ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։
Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։
Հիշեցնենք` այսօր Երևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որին հաջորդեց կուսակցության վարչության ընտրությունը։