«Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային hարձակումներ են․ ՆԳՆ
Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, չվստահեք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։
Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական կողմի պահվածքը ճնշող է․ Զախարովա
Ռուսաստանը դեռ պատասխան չի ստացել Ուկրաինայից ավելի վաղ Կիևին ներկայացված պայմանագրի վերաբերյալ գրավոր առաջարկներին։ Այս...
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում
Երեւանի Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Այս լուրը NEWS.am...
Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերին դեռ որոնում են
Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների ի...
Քարկոփի՝ տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր․ Փաստինֆո
Քարկոփից տարհանված բնակիչները դեռ դեն չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը. Բնակելի շինություններում խոնավությունը դե...