Թրամփը` ռուսական նավթ գնող երկրների համար, պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` չի կարելի ակնկալել, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար, քանի դեռ Եվրոպան է այն գնում, փոխանցում է Fox News-ը։
Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի դաշնակիցների, այդ թվում՝ եվրոպական դաշնակիցների կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են ազդել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա, քանի որ Չինաստանը «ռուսական նավթի ամենամեծ գնորդն է։ Նա հավելել է, որ Պեկինն «ունի այլ ազդեցության լծակներ Մոսկվայի վրա»։
«Եթե ուզում եք հաղթել, մի՛ գնեք նավթ Ռուսաստանից։ Կտեսնենք, թե դա ուր կտանի ձեզ», - եզրափակել է Թրամփը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք` Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է Թրամփի հայտարարությունների հետ՝ Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցների կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...
Դա փաստ է. Թաքեր Կառլսոնը Ջո Բայդենին խելքը թռցրած է անվանել
Ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ոչ կոմպետենտ առաջնորդ է անվանել: Այս մասին հայտնում...
Ամերիկան խոստանում է Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր. ԱՄՆ սենատոր
Միացյալ Նահանգները կարող է պաշտոնապես ճանաչել Ռուսաստանին որպես ահաբեկչության պետական հովանավոր, այս մասին X սոցիալակա...
Ի՞նչ կլինի,եթե ԱՀ-ում նախագահի թեկնածություն առաջադրի ադրբեջանական կողմից մեկը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղ...