ԱԺ նախագահի որոշմամբ Արա Նռանյանի` ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարեցվեցին
ԱԺ նախագահը արձանագրություն է ստորագրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ից դադարած համարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ԱԺՈ-19-Ա որոշմամբ ստանձնած լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Նշենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ին մեկնարկած նիստի օրակարգում էր ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու էին առաջադրել Արա Նռանյանին. նա 2021 թվականից ՀԾԿՀ անդամ էր:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե 2020թ.-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության 2–ր...
Բլինքենը կհանդիպի Սի Ծինփինին` Չինաստան այցի ժամանակ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ Պեկին կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Այս...
Կայացել է Ռուբիոյի և Լավրովի հեռախոսազրույցը. մանրամասներ
Կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ՌԴ ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պե...
ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայ...