Բլինքենը կհանդիպի Սի Ծինփինին` Չինաստան այցի ժամանակ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ Պեկին կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Այս մասին հաղորդել է Financial Times-ը՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ մարդկանց:
Բլինքենը փետրվարի 5-6-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում չինացի պաշտոնյաների հետ կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, երեքշաբթի հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին:
ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները լարված են եղել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը, Թայվանը, առևտուրը, COVID-19 համավարակի կառավարումը և Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերակայությունը:
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Չինաստանի կառավարությանը հետեւանքների մասին, եթե Չինաստանը զենք տրամադրի Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է...