Կայացել է Ռուբիոյի և Լավրովի հեռախոսազրույցը. մանրամասներ
Կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի նախապատրաստական աշխատանքների մասին։
Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կենտրոնացումն ուկրաինական հակամարտության արագ լուծման վրա և հայտնել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը նպաստելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։
Կողմերը անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին և հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարե...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...
Մեդվեդևը սպառնալիքով պատասխանել Է Թրամփին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը սպառնալիքով պատասխանել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառն...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...