Թրամփը դժգոհ է Համասի դեմ Իսրայելի գործողություններից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից, որը հրադադարի շուրջ բանակցությունների փոխարեն առաջնահերթություն է տալիս պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ հրատարակության` Թրամփի նյարդայնացել է Իսրայելի կողմից Կատարին հարվածելուց հետո։ Իր խորհրդականների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Նեթանյահուն ծաղրում է իրեն։
Թերթը նշում է` չնայած իր դժգոհությանը Թրամփը խուսափում է Իսրայելի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելուց։ Հրատարակությունը դա բացատրում է Թրամփի և Նեթանյահուի միջև լավ անձնական հարաբերություններով։
Հիշեցնենք` Իսրայելը Դոհայում հարվածներ հասցրեց պաղեստինյան Համասի շարժման բարձրաստիճան անդամներին: Պաղեստինյան շարժումը հայտնեց վեց մարդու մահվան մասին, այդ թվում՝ կազմակերպության Գազայի հատվածում առաջնորդներից մեկի՝ Խալիլ ալ-Հեյիի որդու և Կատարի անվտանգության ուժերի անդամի: Համասի բարձրաստիճան անդամների մահվան մասին հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը Կրեմլից «խաբար» է բերել Նիկոլ Փաշինյանին. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել,...
Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյան
Լաչինի միջանցքն արգելափակելով` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է ստեղծում, այդ քայլը միտված է Լեռնային Ղար...
Տոյվո Կլաարը` հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության մասին
Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հար...
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց ՀՀ Արարատի մարզպետ: Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարա...