Սամվել Կարապետյանը Կրեմլից «խաբար» է բերել Նիկոլ Փաշինյանին. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։
Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել և փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի, թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա և քաղաքական, և տնտեսական ասպեկտին է առնչվում։
Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...