Քննարկվել են՝ մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցության հարցերը
Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։
Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական հրաժարականը ԲԴԽ-ում
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտ...
ՈՒՂԻՂ. Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը
Հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբեր...
Նիկոլ Փաշինյանը վախենում է հենց դրանից․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում կիրականացնեն 15 գերմանացի ոստիկաններ
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկումը կսկսի հաջորդ երկուշաբթի օրվանից:Այս մասին Բեռլինու...