Հերթական հրաժարականը ԲԴԽ-ում
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Բեկթաշյանի դիմումը կքննարկվի ԲԴխ առաջիկա նիստում։
Նշենք, որ Բեկթաշյանը ԲԴԽ–ի դատավոր անդամներից է։
Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։
Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած դատավոր անդամների հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտանական–իրավաբան անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։
Նշենք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ–ի իրավաբան–գիտնական կազմից Սերգեյ Մեղրյանը, իսկ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: Իսկ 2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվ...
Հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով տուժողի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...