Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև հակամարտությունը դեռ երկար կձգվի․ «Ժողովուրդ»
ՔՊ-ի ներսում ձեւավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ դեռ երկար կձգվի։ Բայց արդեն այսօր ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։ Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ։
Դառնալով Հայկ Սարգսյանին` նշենք, որ նա Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, Փաշինյանի անբաժան շրջապատից, իսկ այսօր դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է. Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել ՔՊ ակտիվի հավաքի ժամանակ սեփական քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցին միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։
Սակայն հետաքրքիր դիլեմա է ստացվել. Փաշինյանը կողմ է Սիմոնյանին, բայց շատ լավ գիտի, որ հենց Սիմոնյանն էլ անցանկալի է թիմի մեծամասնության համար։ Թքող, սկանդալային պատմություններով ու թիմակցի կողմից կոռուպցիայի համար մեղադրվող ԱԺ նախագահը քաղաքական ծանր բեռ է իշխող թիմի համար։
Արդյունքում, ՔՊ-ի ներսում ամեն ինչ վերածվել է ներպալատական ինտրիգների ու «ռազբորկաների», իսկ գլխավոր դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է, ով ստիպված է մի ձեռքով հեռու պահել «շիշ բռնողին», մյուսով՝ թիկունք կանգնել «թքող ԱԺ նախագահ»-ին»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ոտնձգություն են անվանել Իրաքի վարչապետի նկատմամբ ԱԹՍ-ով մահափորձը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմ...
Մենք մոբիլիզացվելու ենք հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման. Կոլոննա
Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման: Այս մասին հայտարարել է...
Էրդողանի գլխավոր մրցակից Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը
Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադի...
Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում. Սուրենյանց
Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։«Մոլդովայում ավարտված խորհր...