Իրանը ոտնձգություն են անվանել Իրաքի վարչապետի նկատմամբ ԱԹՍ-ով մահափորձը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի նստավայրի վրա անօդաչուի հարձակումը անկարգությունների սադրանք է, գրել է նա թվիթերյան իր էջում, հաղորդում է Գազետա-ն:
«Իրաքի վարչապետին սպանելու փորձը ոտնձգություն է անկարգություն հրահրելու նպատակով, որն անհրաժեշտ է հետաքննել: Եւ դա կապված է օտարերկրյա վերլուծական կենտրոնների հետ, որոնք երկար տարիների ընթացքում ստեղծել ու աջացկել են ահաբեկչական խմբերն ու օկուպացրել երկիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Շամխանիի խոսքով՝ օտարերկրյա ուժերը ճնշված իրաքցի ժողովրդին ոչինչ չեն տվել, բացի անվտանգության բացակայությունից, տարաձայնություններից ու անկայունությունից:
Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Իրաքի վարչապետի նստավայրի ուղղությամբ անօդաչու հրթիռ են արձակել: ի սկզբանե թռչող սարքի թիրախը վարչապետ ավտոմեքենան էր, սակայն այն որսացել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Նախնական տվյալներով՝ մահափորձի հետեւանքով տուժել է վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակից:
Քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել թեթեւ վնասվածքներով, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է: Նա նշել է, որ լի է օրենքներն ու իրավունքները պահպանելու հարցում գործողությունների վճռականությամբ հանուն Իրաքի բնակիչների անվտանգության: