Էրդողանի գլխավոր մրցակից Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը
Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այցի ընթացքում տարբեր դրվագներ են արձանագրվել։ Տեսանյութերից մեկը լայն քննարկման առարկա է դարձել մեդիայում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտրարշավների ընթացքում իրեն սպասարկող ավտոբուսի մեջ գտնվող նախագահի ընդդիմադիր թեկնածուն փողոցում կանգնած մի տղամարդու ի պատասխան ցույց տալիս «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի:
Նմանատիպ հոդվածներ
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են ադրբեջանական կողմի քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վա...
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...