Քաղաքականություն

«Համ էլ նախարար կդառնամ». ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան. «Հրապարակ»

WRed 361 դիտում
«Համ էլ նախարար կդառնամ». ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվ է «Իմ քայլի» պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը  (ով, ի դեպ, այն 20-ի մեջ է, ովքեր ստորագրել են «Հայաստանի բաց հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի օգտին արված հայտարարությունը)։ Նա «չի իջնում» ԱԺ ամբիոնից՝  ելույթներ է ունենում, առաջարկում, կարծիք հայտնում, մասնակցում բրիֆինգներին։ 

Հիշեցնենք․ նա ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն է, սակայն ուսանողների բողոքից հետո, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա` նաեւ ԿԳՄՍ նախարարի թեկնածուն: Հովհաննիսյանն այնպիսի տիեզերական արագությամբ է մտնում-դուրս գալիս նիստերի դահլիճ, որպեսզի չընկնի լրագրողների հարցերի տարափի տակ։ 


Այնուհանդերձ, սրընթաց «երթի» ժամանակ էլ հասցրինք հարցնել, թե երբ է պատրաստվում պաշտպանել դոկտորականը, որից էլ կախված է ԵՊՀ ռեկտոր դառնալու հնարավորությունը։ «Երբ ուզեմ, էն ժամանակ էլ կպաշտպանեմ»,- վազելու ընթացքում նետեց նա: Ե՞րբ եք ուզելու։ «Երբ որ շա՜տ ուզեմ»: Սպասում եք` ուսանողական ակցիաները դադարեն, նո՞ր: Վազո՜ւմ է: Ասում են` կարող է նաեւ նախարար դառնաք։ «Երբ Դուք ուզեք, այդ ժամանակ համ էլ նախարար կդառնամ»,- ասաց եւ նետվեց ԱԺ դահլիճ»: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250