Եվրապատգամավորը դատի է տվել ֆոն դեր Լյայենին
Ռումինացի Եվրախորհրդարանի պատգամավոր Գեորգե Պիպերեան Եվրոպական դատարանում դատի է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ, հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը։
«Եվրոպացի օրենսդիրը, որը ղեկավարում էր Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դեմ ձախողված անվստահության քվեն, դատի է տալիս նրան զրպարտության համար քանի որ, ըստ նրա, Եվրահանձնաժողովի նախագահը հրամաններ է ստանում Ռուսաստանից», - հաղորդում է հրատարակությունը:
Նշվում է, որ Պիպերան մտադիր է պաշտոնական հրապարակային ներողություն ստանալ Եվրահանձնաժողովի ղեկավարից: ԵՄ դատարանը դեռ որոշում չի կայացրել այդ հայցի ընդունելիության վերաբերյալ։
Հավելենք` ավելի վաղ Եվրախորհրդարանի անդամները մերժեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության հարցի քննարկումը, որը նախկինում նախաձեռնել էին մի քանի անդամներ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնման սկանդալի պատճառով։ Միայն 175 անդամ աջակցեց առաջարկին, մինչդեռ անհրաժեշտ նվազագույն ձայնը 361 էր։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Մինասյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ
Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել...
ԱՄՆ-ից առաջին միգրանտներին վտարեցին
Հոնդուրաս և Կոլումբիա է ժամանել առաջին չարտերային ինքնաթիռը՝ այդ երկրների 64 քաղաքացիներով, որոնք կամավոր լքել են ԱՄՆ-ն՝...
Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Ծառուկյանին՝ աջակցել իրեն. «Հրապարակ»
«ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխա...
«Ժողովուրդ»․ Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը...