Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Ծառուկյանին՝ աջակցել իրեն. «Հրապարակ»
«ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխանականները վստահեցրին, որ խնդիրը «տեխնիկական» է՝ եկող քառօրյային կառաջադրեն նրան, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սորոսի հիմնադրամի Բորդի անդամ Դավիթ Խաչատուրյանին, եւ քվեարկությունը միաժամանակ կկազմակերպեն։
ԼՀԿ-ից երեկ հայտնեցին, որ դեռ չեն քննարկել՝ ինչպես են քվեարկելու, ամենայն հավանականությամբ, ազատ կթողնեն, որպեսզի Մարուքյանի մտերիմ Ջհանգիրյանն ընտրվի ԲԴԽ անդամ։
Տեղեկացանք նաեւ, որ օրերս Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել իրեն, եւ ԲՀԿ-ն նույնպես «ազատ» քվեարկություն կանի։ Միքայել Մելքումյանն ասաց, որ դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու։
Նկատենք, որ Ջհանգիրյանը ԲԴԽ է գնում դատական համակարգը «կոտրելու» համար, եւ ԲՀԿ-ն, որն ամենից շատ է հայտնվում իրավապահների թիրախում, սրանով ինքն իրեն զրկում է քաղաքական հետապնդումների չենթարկվելու երաշխիքից»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Դատախազն անկեղծացել է. բոլոր հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու համար. «Փաստ»
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալ...
Նպատակն վարչապետի պաշտոնին Մարուքյանին կարգելն է,հետո կփոխանցի Մինասյանին. «Հրապարակ»
«Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են,...
Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը. «Հրապարակ»
«Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուս...
Նիկոլ Փաշինյանը նոր թիմ է կազմում. ինչ է սկսվում. «Ժողովուրդ»
Թեեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա...