
Իրանը, Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել երկաթուղային միջանցքի վերականգնման շուրջ

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար Ամին Թարֆան հայտնել է, որ Իսլամաբադը, Թեհրանը և Ստամբուլը համաձայնության են եկել երկաթուղային միջանցքի վերականգնման շուրջ։ «Տրանսպորտը, թե՛ երկկողմ, թե՛ տարանցիկ առումով, երկու երկրների միջև համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկն է և կարող է վճռորոշ դեր խաղալ տնտեսական փոխանակումների ընդլայնման գործում»,- Mehr-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։
Թեհրան-Իսլամաբադ-Ստամբուլ երկաթուղային միջանցքն Իրանի և Պակիստանի միջև ամենահին հաղորդակցության ուղիներից մեկն է, որը շահագործվել է երկար տարիներ, բայց այժմ վերականգնելու կարքի ունի»։
Թարֆան նշել է, որ վերջին բանակցությունների ընթացքում երեք երկրները՝ Իրանը, Պակիստանը և Թուրքիան, համաձայնության են եկել կանոնավոր երկաթուղային ծառայություններ հաստատելու շուրջ։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Իրանի և Պակիստանի միջև համատեղ երկաթուղային գծերի վերականգնումը շատ կարևոր է։ Զահեդան-Միրջավեհ երկաթուղային կապը գրեթե մեկդարյա պատմություն ունի, և ըստ այդ ուղղությամբ անցկացված ուսումնասիրությունների՝ երթուղին պետք է վերակառուցվի և արդիականացվի՝ նոր չափանիշներին համապատասխանելու համար»։