Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությո՞ւն է կիրառվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:
Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է:
Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Փաշինյանը չի կարողանում ներել թիմակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր...