Հնարավոր է խուսափել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից կարելի է խուսափել, եթե կողմերն ընտրեն դիվանագիտության հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։ Ես Իրանին և մյուս երկրներին կոչ եմ անում գործի դնել դիվանագիտությունը և ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի դրանից հնարավոր լինի խուսափել»,- ասել է նա համաշխարհային կազմակերպության հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։


Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ն այս հարցով շփվում է ներգրավված բոլոր կողմերի հետ:


Հիշեցնենք` Իրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) սեպտեմբերի 9-ին Կահիրեում համագործակցության վերականգնման մասին համաձայնագիր կնքեցին: Փաստաթուղթը ստորագրեցին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Քաղաքականություն