Ուկրաինայի շուրջ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մի մասն ապատեղեկատվություն է. Թուրքիայի ՊՆ
Ուկրաինայում ռազմական ակտիվության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները պետք է զգուշորեն գնահատել, քանի որ դրանց մի մասն ապատեղեկատվություն է: Կիրակի այդ կարծիքն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդտեղ դիտվում է ռազմական ակտիվություն, որն ունի որոշակի հետեւանքներ: ԶԼՄ-ներում կան որոշ հաղորդագրություններ այդ մասին, դրանք պետք է շատ զգուշորեն գնահատել, քանի որ խոսքը վերաբերում է ապատեղեկատվությանն ու ֆեյք-նյուզին: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է կանխարգելել մի շարք անցանկալի իրավիճակների առաջացումը»,-նրա խոսքերը մեջբերում է Sabah թերթը:
Բացի այդ, Աքարն ընդգծել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Թուրքիան մեկնաբանել է իրավիճակը նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի շուրջ: «Մենք հայտարարել ենք, որ կոնվենցիայի դրույթները շահավետ են բոլոր կողմերի համար: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Սեւ ծովի ափերին տեղակայված երկրներն ապրեն անվտանգության եւ հարմարավետության պայմաններում»,-հավելել է Թուրքիայի Պաշտպանության նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին
Ի՞նչ է տեղի ունենում Դոնբասում այս պահին: -Լուգանսկի կողմի խոսքով ՝ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում եւ ավերվել են...
Կապանի մոտակայքում կրկին դիրքե՞ր են զիջվելու հակառակորդին. Փարսյանն անդրադարձել է տարածվող լուրերին
Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույց...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...
Կիևին տարիներ շարունակ ասում են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Կիևը տարիներ շա...