Գագիկ Ծառուկյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

«Կգա ժամանակը, ամեն ինչ կասեմ։ Ես մտածում եմ, շփվում եմ, տարբեր մասնագետների հետ քննարկումներ եմ ունենում։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ կամ կուսակցություն, որը մեր երկիրն այս վիճակից կհանի»։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին՝ պատրաստվու՞մ է մասնակցել առաջիկա ընտրություններին։


«Պիտի լինի քննարկում, համախմբում։ Բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն՝ որ ոլորտում ինչն է խնդիրը, ինչ պետք է անել, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով ապրել»,–ասել է Ծառուկյանը։


Լրագրողի հարցին, թե ինչպես է պատկերացնում համախմբումը՝ հաշվի առնելով Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումները, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է.


«Հայաստանում պիտի հաշտություն ու համերաշխություն լինի, ատելությունը, նախանձն ու չարությունը պետք է վերանան։ Իմ համար Հայաստանը մի մեծ ընտանիք է։ Եթե ընտանիքում չկարողանան միմյանց լսել, միասնական աշխատել, ապրել, ոչինչ արդյունավետ չի լինի։ Պետք է ոչ թե նստել, բամբասել, ցեխ շպրտել իրար վրա, այլ ուղղակի յուրաքանչյուրը պիտի ասի՝ ինչ է ուզում անել, ինչ առաջարկ ունի»,- ասել է Ծառուկյանը։

Քաղաքականություն