ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումից
Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե լինի առաջարկ մենք դրական չենք արձագանքի. Արարատ Միրզոյան
«3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մենք կարեւորում ենք հարեւանների հետ հարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գաղափար կա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հեծանիվ է քշել. 100կմ՝ 5 ժամում եւ տեսանյութ հրապարակել: Նրան չի խանգարել այն փաստը, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի կրկնվելու մասին
Հասարակությունը մեզ մեղադրում է, որ «Մարտի 1»-ի գործով կարծես ամեն ինչ արվել եւ ոչինչ չարվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբե...