
Արցախի նախագահը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին. մանրամասներ

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի ու հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից դիմել է դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, պատմության 9-րդ դասարանի դասագրքում ԼՂ հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե իբրև Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։
Հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որով նախագահի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թ, հրատարակության դասագրքի համապատասպան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում՝ մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։