Կիմ Չեն Ընը կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»։ Շաբաթ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տվյալներով՝ բժիշկները գրանցել են COVID-19-ի հետևանքով մահացության 21 նոր դեպք՝ մահացությունների ընդհանուր թիվը հասցնելով 27-ի։
Շաբաթ առավոտյան ԿԺԴՀ ղեկավարը նախագահել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը, որը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները։
«Չարորակ վարակի տարածումը կարելի է անվանել մեծ ցնցում հանրապետության հիմնադրումից ի վեր»,- ասել է ԿԺԴՀ ղեկավարը՝ հավելելով, որ հնարավոր է հաղթահարել այս ճգնաժամը, եթե ուժեղացնեն հակահամաճարակային պայքարը և պահպանեն խիստ կարանտինային միջոցառումներ։
Հինգշաբթի Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ ժողովրդական հանրապետության տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ omicron BA.2 շտամի ենթատեսակ:
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նորից նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, գրում...
Փսակին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրե...
Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ը...