Շվեդիայի և Հունգարիայի վարչապետների միջև հանրային վեճ է բռնկվել
Սոցիալական ցանցերում Շվեդիայի և Հունգարիայի վարչապետների միջև հանրային վեճ է բռնկվել, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գերմանական պարբերականին վկայակոչելով հայտարարել է, որ 280 անչափահաս շվեդուհի ձերբակալվել է սպանության համար։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրապարակայնորեն հերքել է իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունն, ըստ որի շվեդական խմբավորումները շահագործում են անչափահաս աղջիկներին և ստիպում մարդասպաններ դառնալ։
Օրբանը տեսանյութ է հրապարակել, որով հղում է կատարում գերմանական Die Welt պարբերականում հրապարակված հաղորդագրությանը, ըստ որի՝ շվեդական խմբավորումները հավաքագրում են դեռահաս աղջիկների՝ բռնի հանցագործություններ, մասնավորապես՝ սպանություն կամ պայթյուներ կատարելու համար։
«Շվեդիայի կառավարությունը մեր գլխին քարոզ է կարդում օրենքի գերակայության մասին։ Մինչդեռ, ըստ Die Welt-ի հոդվածի, հանցավոր խմբավորումները շվեդ երեխաներին օգտագործում են որպես մարդասպաններ՝ գիտակցելով, որ համակարգը նրանց չի դատապարտի։ Երկիրը, որը մի ժամանակ հայտնի էր իր կարգուկանոնով և անվտանգությամբ, այժմ փլուզվում է. սպանության համար ձերբակալվել է ավելի քան 280 անչափահաս աղջիկ, ընտանիքներն ապրում են վախի մեջ։ Շվեդ ժողովուրդը ավելի լավին է արժանի»,- գրել է Օրբանը։
«Դա սուտ է»,- պատասխանել է Ուլֆ Քրիստերսոնը X-ում իր սեփական գրառման մեջ՝ հավելելով. «Զարմանալի չէ, որ դա ասում է մի մարդ, որը ոչնչացնում է օրենքի գերակայությունը իր սեփական երկրում։ Օրբանը հուսահատված է Հունգարիայում կայանալիք ընտրություններից առաջ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆինլանդիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը փոխադարձ վիրավորել են միմյանց՝ հրապարակային։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթևեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ օրինագիծը
Ազգային ժողոն այսօր՝ սեպտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերվ...
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կառավարությ...
«Գարուն Երևան». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել տիկնոջ և դուստրերի հետ: [298aabec6b3214e7224122b2...
Ուկրաինայի մեկնաբանությունը Լուկաշենկոյի հայտարարություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է ուժեղացնել է զորախմբավորումները Ուկրաինայի հետ սահմանին։ Կիևում հայտ...