Քաղաքականություն
Իսրայելը ավելացնելու է ներդրումները սեփական զենքի արտադրության ոլորտում
Իսրայելը կշարունակի մեծացնել ներդրումները զենքի սեփական արտադրության ոլորտում, որպեսզի կախված չլինի եվրոպական արտադրողներից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք կշարունակենք մեծացնել ներդրումները զենքի արտադրության մեջ, որպեսզի կախված չլինենք թույլ արևմտաեվրոպական առաջնորդներից, որոնք իրենց երկրներում ենթարկվում են ծայրահեղական մահմեդական փոքրամասնություններին, և հենց դա էլ մենք անում ենք», -ասված է հայտարարության մեջ, որը տարածել է վարչապետի գրասենյակը:
Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած երկու տարի տևող պատերազմին, իսրայելական շեկելն ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ գիտահետազոտական ոլորտում օտարերկրյա ներդրումներն Իսրայելում ամենաբարձրն են աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնի ղեկավարը կասկածվում է ռազմական հանցագործության մեջ
Lilit A.
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Mariam Z.
Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ
WRed
Ծիծաղում եք մարդկանց վրա, հարգելի իշխանություն. տուգանք եք թանկացնու՞մ․ Անի Սամսոնյան
WRed